Ամենայն Հայոց կաթողիկոսների պատկերներով երեք գոբելեններ` նվեր Մայր Աթոռին
Օգոստոսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Լեւոն Ահարոնյանի կողմից հանձնվեցին Նորին Սրբության, ինչպես նաեւ երջանկահիշատակ Վազգեն Ա, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսների պատկերներով ձեռագործ գոբելեններ:
Պրն. Ահարոնյանն իր խոսքում նշեց, որ շուրջ 18 ամիսների ընթացքում դրանք պատրաստվել են Թավրիզի լավագույն մասնագետների կողմից: Նա հավելեց նաեւ, որ մեծ նվիրումով եւ ուրախությամբ է հանձնում այդ ամենը Նորին Սրբությանը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն օրհնության իր խոսքն ուղղեց ներկաներին: «Մենք մեր գնահատականն ենք բերում Ձեզ` Ձեր որդիական նվիրումի եւ սիրո համար, որ ցուցաբերել եւ ցուցաբերում եք առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Բազում օգտակարություններ եք ունեցել նրա առաքելությանն ի նպաստ եւ շարունակում եք օգտակար ծառայություններով շենացնել եւ բարեզարդել Մայր Աթոռը»,- ասաց Նորին Սրբությունը: